Կառավարությունն ընդլայնել է կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի ցանկը

26.07.2012 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդլայնել է հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի ցանկը։

Դա արվել է արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությանն աջակցելու նպատակով: Կառավարությունը թույլատրելի խաղողի սորտերի ցանկում ներառել է «Ալիգոտե», «Շենին», «Կոլոմբարդ-բ», «Ֆոլ Բլանշ Բ» և «Ուգնի Բլանք Բ» խաղողի սորտերը։

«Տիեռասե դե Արմենիան» 2004 թ. նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ եւ արդեն հիմնել է 300 հա խաղողի այգի։ Որոշման ընդունման արդյունքում ընկերությանը հնարավորություն կտրվի իրացնել խաղողի բերքը, ինչպես նաև ամբողջությամբ իրականացնել ներդրումային ծրագիրը։

Դիտում՝ 3383

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW