ՎՏԲ Բանկն անցնում է հաճախորդների ինքնասպասարկման` Telcell տերմինալների միջոցով

25.07.2012 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաճախորդները հնարավորություն ունեն Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված վճարային տերմինալների միջոցով կատարել վճարումներ:

Ներկայումս վճարումների ընդունման ինքնասպասարկման սարքեր են տեղադրված «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հետեւյալ մասնաճյուղերում` Երեւան քաղաքի Նալբանդյան 46, Ազատության 20,  Մաշտոցի պող. 10/23 եւ Գյումրի քաղաքի Գորկու 78:

«ՎՏԲ Հայաստան Բանկը» առաջին հայկական բանկն է, որն ընտրեց գործարքների մի մասը ինքնասպասարկման փոխելու ուղղությունը` Telcell հարթակին միացված վճարային տերմինալների միջոցով: Այդ որոշումը հնարավորություն կտա հաճախորդներին խնայել ժամանակը եւ բարձրացնել նրանց սպասարկման որակը` պարզ, առավել պահանջված բանկային ծառայությունների վաճառքի ավտոմատացման միջոցով»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:

«Հաճելի է այն փաստը, որ «ՎՏԲ Հայաստան Բանկը» ընտրել է հենց մեր ընկերությունը` ապավինելով բնակչությանը 24/7 ռեժիմում սպասարկելու մեր հնգամյա փորձին», - հավելել է Արամ Ազատյանը:

Դիտում՝ 5014

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW