Երեւան: Մեդիամաքս: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆինանսավորում է տրամադրել «Էկոտոմատո» ՓԲԸ-ին, որը զբաղվում է վարդերի արտադրությամբ եւ արտահանմամբ: Ստացված ֆինանսավորումը կուղղվի նոր ծաղկային ջերմոցների տնտեսության շինարարությանը եւ Dalsemե հոլանդական ընկերությունից սարքավորումների ձեռք բերմանը:ՎՏԲ-Հայաստան Բանկ-ի գլխավոր տնօրենի ժ/պ Յուրի Գուսեւն ասել, որ «մեզ համար սա առաջին փորձն է տվյալ ոլորտում, եւ հուսով ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման էական ներուժի առկայության պարագայում նմանատիպ նախագծերը բավականին շատ կլինեն»: Նա նաեւ նշել է, որ ֆինանսավորմանը մասնակցել է նաեւ Արդշինինվեստբանկը:«ՀՀ բանկային համակարգում սա առաջին գործարքն է, երբ երկու առեւտրային բանկեր միավորել են իրենց ուժերը եւ համատեղ ֆինանսավորել նշյալ բիզնես նախագիծը, որը արդյունավետորեն զարգանում է արտահանման ծառայությունների շուկայում», - ասել է Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 4836