Երեւան: Մեդիամաքս:UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի ղեկավարությունը որոշում է ընդունել օգնություն ցուցաբերել կործանիչ ջրհեղեղից տուժած Կուբանի բնակիչներին: Մասնավորապես, հուլիսի 12-ից մինչեւ օգոստոսի 31-ը մարդիկ կարող են գումարներ փոխանցել ՌԴ այդ տարածաշրջան իրենց ընկերներին եւ բարեկամներին լիովին անվճար: «UNISTREAM-ի ողջ աշխատակազմը իր ցավակցությունն է հայտնում զոհվածների բարեկամներին եւ մտերիմներին: Մենք հասկանում ենք, թե որքան ծանր բաժին է հասել բոլոր տուժածներին. բնական աղետը շատ մարդկանց կյանք է խլել, առանց տանիքի են մնացել հարյուրավոր ընտանիքներ: Նման ծանր իրավիճակում մենք չենք կարող չարձագանքել: Համակարգի ղեկավարությունը միակարծիք է մեր հայրենակիցներին օգնելու ցանկության մեջ: Մենք հուսով ենք, որ անվճար դրամական փոխանցումները կլինեն թեեւ փոքր, բայց էական օգնություն նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասել է UNISTREAM-ի նախագահ Սուրեն Այրյանը: Նա հավելել է, որ համակարգի ղեկավարությունն ակտիվ կերպով հետեւում է տարածաշրջանի իրավիճակին, եւ չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում տվյալ սակագների ժամկետը երկարաձգվի: Tweet Դիտում՝ 5435