Ամերաբանկն արժանացել է Euromoney 2012 գերազանցության մրցանակին
09.07.2012 | 18:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Ամերաբանկն արժանացել է Euromoney 2012 գերազանցության մրցանակին` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այդ մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, Լոնդոնում:
Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք չափանիշներ` տարածաշրջանում Ամերիաբանկի ամրապնդվող դիրքերը, բանկի արդյունավետ կառավարման համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի ամբողջական ներդրումը, ռիսկերի կառավարման կայուն համակարգի առկայությունը, նոր ծառայությունների ներդրումը` ոսկու կառուցվածքային ավանդ, խնայողական ավանդ, Սփյուռքի համար մշակված խնայողական ավանդ, Մաքսային քարտ, Նվեր քարտ, էքսպրես լիզինգ, ֆիզիկական անձանց ներդրումային վարկեր:
Միաժամանակ հաշվի են առնվել Բանկի զարգացման կայուն տեմպերը, փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու նպատակով վարկավորման լայնածավալ ծրագրի իրականացումը, վերջին երկու տարիների ընթացքում միջազգային կառույցներից եւ բանկերից $ 132 մլն դոլարի չափով ֆինանսավորման ներգրավումը եւ տեղաբաշխումը:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: