Արտերկրում բնակվող ջավախքցի գործարարները պատրաստ են ներդրումներ կատարել Ջավախքում

03.07.2012 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: “Ջավախք” հայրենակցական միության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր ասել է, որ արտերկրում բնակվող ջավախքցի գործարարներին ներկայացվել են Ջավախքում ներդրումային ծրագրեր իրականացնելու գաղափարներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Շիրակ Թորոսյանը տեղեկացրել է, որ աշխատատեղերի բացակայությունը Սամցխե-Ջավախք հայաբնակ տարածաշրջանի առաջնահերթ խնդիրներից է, որը հատկապես սրվել է Ջավախքում ռուսաստանյան ռազմաբազայի փակվելուց հետո:

Թորոսյանի խոսքով, արտերկրում բնակվող ջավախքցի մի շարք գործարարներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել մասնակցելու ներդրումային ծրագրերին, որոնք հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքների վերամշակմանը, բնական ջրերի արտադրությանը: 

Հայրենակցական միության ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է կազմակերպել բիզնես-ֆորում ջավախահայ գործարարների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն ու կհաստատվեն մի շարք բիզնես-ծրագրեր:

Դիտում՝ 6051

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW