Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 26-ին «Թատերական արվեստի ստուդիա» մոսկովյան թատրոնում տեղի է ունեցել «ԴՎԻՆ 50 Երախտագիտության արարողությունը»: Լեգենդար «Դվին» կոնյակի վերաթողարկմանը նվիրված արարողության ընթացքում կազմակերպիչներն երախտագիտություն են հայտնել ողջ աշխարհում հայկական ինքնության եւ մշակույթի առաջխաղացման գործում մեծ ավանդ ներդրած 50 ականավոր անձանց: Աշխարհի 20 երկրներում բնակվող մշակույթի, բիզնեսի եւ քաղաքականության 50 լավագույն ներկայացուցիչներն ընտրվել են ԱրԱրԱտ կոնյակի գնահատողների միջեւ միջազգային հարցման արդյունքում: Հյուրերը սկսեցին հավաքվել «Թատերական մշակույթի ստուդիայի» գողտրիկ բակում մրցանակաբաշխությունից մեկ ժամ առաջ: Նրանք զբոսնում էինք, վայելում ամառային ջերմ երեկոն, շփվում միմյանց հետ եւ համտեսում «Դվին» կոնյակի հիման վրա պատրաստված կոկտեյլները: Պաշտոնական մասը բացվեց Հայաստանի, նրա ավանդույթների եւ «Դվին» կոնյակի մասին ֆիլմի ցուցադրությամբ, ապա շարունակվեց միջոցառման հաղորդավար, դերասանուհի Չուլպան Խամատովայի հուզիչ մոնոներկայացմամբ: Չուլպանը խոստովանեց, որ շատ էր ուրախացել արարողությունը վարելու առաջարկության կապակցությամբ, քանզի անցյալում Հայաստանի մասին շատ բան չգիտեր: Հատուկ պատրաստված մոնոներկայացման շրջանակներում նա պատմեց Հայաստանի գեղեցկության եւ մեծ մշակութային ավանդույթների մասին, կարդաց Անդրեյ Բելիի եւ Վալերի Բրյուսովի բանաստեղծությունները: «Մենք հավաքվել ենք այստեղ հրաշալի մարդկանց, թերեւս լավագույններից լավագույններին շնորհակալություն հայտնելու համար` բժիշկներին, նկարիչներին, ճարտարապետներին, գործարարներին…»: Չուլպանն սրտանց շնորհակալություն հայտնեց մի շարք դափնեկիրներին՝ նշելով, մասնավորապես, Տրոյկա Դիալոգ ընկերության հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի անգնահատելի օգնությունը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Pernod Ricard Rouss ընկերության ԱրԱրԱտ բրենդ-տնօրեն Կարին Մադելրյեն առաջինը դուրս եկավ բեմ ԴՎԻՆ 50-ի դափնեկիրներին շնորհակալություն հայտնելու համար, նրանց, ովքեր իրենց առջեւ բարձր նպատակներ են դնում եւ հասնում դրանց: Երգիչ, երգահան եւ պրոդյուսեր Ստաս Նամինը խոսեց հայ ժողովրդի դարավոր մշակույթի, նրա միասնության եւ այն գլոբալ ֆենոմենի մասին, որը կոչվում է «սեր Հայաստանի նկատմամբ»: ABBYY ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը արարողության ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանին, Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցին եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտին այն ամենի համար, ինչին նա հասել է կյանքում: Ֆրանսիայից հատուկ այս արարողությանը ժամանած օպերային երգիչ Աննա Կասյանը, ի նշան երախտագիտության իր երկրին եւ միջոցառման կազմակերպիչներին, երգեց եւ ծափահարությունների փոթորիկ վայելեց: Արարողությանը ներկա էին նաեւ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, վիրաբույժ Բագրատ Ալեքյանը, լրագրող, Russia Today հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, «Սուխոյ» ավիացիոն հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը, Interview ամսագրի գլխավոր խմբագիր Ալյոնա Դոլեցկայան: Tweet Դիտում՝ 18344