Երեւան/Մեդիամաքս/. 2012 թվականի մայիսի 31-ի դրությամբ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում ապահովագրել է 34 574 հաճախորդների: Ապահովագրական պայմանագիր կնքած պետական աշխատակիցներից միայն 7 111-ն են ընտրել ՀՀ կառավարության կողմից մշակված բազային փաթեթը, իսկ 27 463 ապահովադիրներ ընտրել են նաեւ ընկերության կողմից առաջարկվող հավելյալ ծածկույթներ` «Իմ բժշկական կենտրոն», «Արտահիվանդանոցային օգնության տրամադրում», «Արտահիվանդանոցային բուժ.սպասարկման դեղորայքային ապահովում», «Առողջ ատամ», «Ամբողջական փաթեթ», «Ամբողջական էքսքլյուզիվ»:2012 թվականի մայիսի 31-ի դրությամբ սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում ամբուլատոր եւ հիվանդանոցային բուժօգնություն ստանալու նպատակով ընկերություն է ներկայացվել 1718 հայտ: Ներկայացված հայտերից կարգավորվել են 134-ը, որոնց շրջանակներում տրամադրվել է 19 887 280 ՀՀ դրամ ապահովագրական հատուցում: Հայտերից 16-ը բավարարվել են մասնակի եւ տրամադրվել է 7 759 390 ՀՀ դրամ կանխավճար: Բաց հայտերի թիվը կազմում է 1584, որոնց շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 80 մլն ՀՀ դրամ ապահովագրական հատուցում:Սոցիալական փաթեթով ապահովագրված անձանց կողմից ներկայացված հայտային դիմումների 40%-ը վերաբերվում են ստացիոնար բուժման տրամադրմանը: Tweet Դիտում՝ 1842