Մայիսին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 0.5%

31.05.2012 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2012-ի մայիսին գնաճը Հայաստանում կազմել է 0.5% (մարտի ցուցանիշը` 1.9%):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մայիսին արձանագրվել  է պարենամթերքի գների 1.6% գնանկում, ոչ պարենային ապրանքների գների՝ 4% եւ ծառայությունների սակագների 1,1% աճ, հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Մայիսին գները Հայաստանի սպառողական շուկայում 2012թ. ապրիլի համեմատ նվազել են 1.3%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները նվազել են 2,6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների`համապատասխանաբար 0.2% եւ 0.1% աճ:
 
2012թ. հունվար-մայիսին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 2.5%-ով (հունվար-ապրիլին՝ 3%):

Ապրիլի համեմատ պարենային ապրանքների 2,6% գնանկման վրա անմիջական ազդեցություն են թողել բանջարեղենի, կարտոֆիլի, կաթնամթերքի եւ ձվի գների նվազումը:

2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.3% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը մնացել է անփոփոխ: 2012թ. մայիսին 2011թ. մայիսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 9.9%  եւ 4.9%-ով:

Դիտում՝ 1347
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW