2012թ. ՀՀ արտաքին պարտքը կկազմի շուրջ $3,9 մլրդ, իսկ 2015թ.՝ $4,4 մլրդ

31.05.2012 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2013-2015թթ. ռազմավարական ծրագրին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ սթրես-թեստերի միջոցով գնահատվել եւ ապացուցվել է, որ պարտքը կայուն է, եւ սպասարկման խնդիրներ չեն առաջանա:

«Չնայած պետական պարտքի բացարձակ ցուցանիշն ունի աճի միտում, սակայն պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կունենա նվազման կամ կայունացման միտում»,- ասել է նախարարը:
 
2012թ. ՀՀ արտաքին պարտքը կկազմի շուրջ $3,9 մլրդ, իսկ 2015թ.՝ $4,4 մլրդ:

Դիտում՝ 4782

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW