ՊրոԿրեդիտ-ը Դավիթաշենում բացեց թվով 12-րդ մասնաճյուղը

16.05.2012 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մայիսի 15-ին տեղի ունեցավ ՊրոԿրեդիտ Բանկի Դավիթաշեն մասնաճյուղի բացման արարողությունը:

Մասնաճյուղի բացման առիթով ՊրոԿրեդիտ Բանկը յուրօրինակ նվեր մատուցեց մասնաճյուղի հարեւանությամբ ապրող բնակիչներին` բարեկարգվեց մասնաճյուղի հարեւանությամբ գտնվող երեխաների խաղադաշտը:

Բանկի աշխատակիցների ջանքերով նկարազարդվել են խաղադաշտը շրջապատող պատերը, ներկվել են ցանկապատերը, աղբից մաքրվել է ողջ տարածքը:

Բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն նշել է. «Մենք ուրախ ենք, որ մեր բանկն արդեն ներկայացված է եւս մեկ համայնքում, ինչը մեզ հնարավորություն է տալիս մատուցել հասանելի եւ թափանցիկ բանկային ծառայություններ ավելի մեծ թվով մարդկանց: Սա նրանց համար հնարավորություն է սպասարկվել միջազգային բանկում, որը խթանում է խնայողությունների մշակույթը՝ ներկայացնելով մի շարք խնայողական ծրագրեր»:
 
Դավիթաշենը Բանկի թվով 12-րդ մասնաճյուղն է: Տարվա ընթացքում Բանկը շարունակելու է իր մասնաճյուղերի ցանցի ընդլայնման գործընթացը:

Դիտում՝ 5801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW