Ա. Գրիգորյանը վերընտրվել է Հայկական կոնյակագործների միության նախագահի պաշտոնում

15.05.2012 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մայիսի 14-ին կայացած Հայկական կոնյակագործների միության հերթական ժողովի ընթացքում Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը միաձայն վերընտրվել է միության նախագահի պաշտոնում` եւս մեկ տարի ժամկետով:

Ժողովի ընթացքում քննարկվել են նաեւ ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` ընկերությունների գործունեությունը համակարգելուն ու «Հայկական կոնյակ» կատեգորիայի հեղինակությունը բարձրացնելուն միտված անելիքները: 

Ժողովի ընթացքում Միության լիիրավ անդամներ դարձան Հայ գինեգործների միությունը` ի դեմս կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանի եւ Պռոշյանի կոնյակի գործարանը: 

Դիտում՝ 5438

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW