Երեւան: Մեդիամաքս: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր ասել է, որ «այս ընտրությունները բարելավված էին, բայց ոչ բավարար չափով, իսկ ժողովուրդն իրեն շատ էժան վաճառեց»:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա ասել է, որ «ընտրությունների գլխավոր բացասական արդյունքը մականուններով մարդկանց եւ օլիգարխների վերադարձն է խորհրդարան»: Նրա խոսքերով, «օլիգարխներն անմիջական սպառնալիք են պետության համար»: Որպես գլխավոր դրական արդյունք Ռիչարդ Կիրակոսյանը մատնանշել է ՀԱԿ-ի խորհրդարան անցնելը, որը, նրա կարծիքով, «ամենահաստատական ընդդիմադիր ուժն է»: Tweet Դիտում՝ 6202