Կայացավ UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի ուղեգրերի խաղարկությունը

16.04.2012 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի MASTERCARD UEFA CHAMPIONS LEAGUE քարտի քարտապանների միջեւ ապրիլի 14-ին տեղի ունեցավ UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 2 ուղեգրերի խաղարկությունը:

Խաղարկությանը մասնակցեցին բանկի MASTERCARD UEFA CHAMPIONS LEAGUE քարտով կատարված գործառնությունների ծավալով թվով 100 առավել ակտիվ քարտապանները:

Խաղարկության հաղթողներ ճանաչվեցին բանկի քարտապաններ Ռուդիկ Թադեւոսյանը եւ Հովհաննես Պողոսյանը, որոնցից յուրաքանչյուրը շահեց 2 անձի համար նախատեսված ուղեւորության փաթեթ դեպի Մյունխեն` ներառյալ UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի երկուական տոմս, երկուական ավիատոմս Երեւան-Մյունխեն-Երեւան եւ 4-օրյա կացություն 4 աստղանի հյուրանոցում: 

Միջոցառմանը ներկա գտնվող քարտապանների միջեւ տեղի ունեցավ խրախուսական մրցանակների խաղարկություն, որի արդյունքում բանկի 10 քարտապաններ շահեցին  MasterCard-ի եւ UEFA Չեմպիոնների Լիգայի լոգոտիպերով նվերներ:

Դիտում՝ 3352
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW