Ավան Առինջում բացվեց ՍԹԱՐ ցանցի 30-րդ խանութը

12.04.2012 | 19:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանի Ավան Առինջ համայնքում բացվեց ՍԹԱՐ սուպերմարկետը` դառնալով ցանցի 30-րդ խանութը:

Նորաբաց խանութի առեւտրային տարածքը կազմում է 230քմ: Ապրանքային տեսականին բաղկացած է մոտ 5 000 ապրանքային միավորից, որոնցից 70% բաժին է ընկնում մթերային ապրանքներին, իսկ 30%-ը` տնտեսական եւ կենցաղային: 

Խանութի կարեւոր մրցակցային առավելությունը «լավագույն գինն» է: Այդ նպատակով պարբերաբար կիրականացվի գնային մոնիտորինգ, որի արդյունքում յուրաքանչյուր ապրանքի վաճառքի գինը կսահմանվի տեղանքում առկա ամենացածր գնին համապատասխան:

«Գիտակցելով սոցիալական պատասխանատվությունը հաճախորդների առջեւ եւ ձգտելով բավարարել հասարակության ավելի լայն շերտերի պահանջները` ՍԹԱՐ-ն անցնում է տարբերակված գնային քաղաքականության»,- ասաց ՍԹԱՐ ցանցի մարքեթինգի տնօրեն Մ. Հարությունյանը: Նա ասել է, որ «մինչ այս ցանցի բոլոր խանութներում գործում էին ընդհանուր գներ` անկախ տեղանքից, սակայն այսուհետ յուրաքանչյուր խանութում ապրանքների համար կսահմանվեն գներ, որոնք կլինեն ամենացածրը տեղանքում»:

Դիտում՝ 4641

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW