Rietumu-ն սկսել է վճարումներ ընդունել ՀՀ դրամով

02.04.2012 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Rietumu Բանկը թղթակցային հարաբերություններ է հաստատել հայկական խոշոր առեւտրային բանկերից մեկի հետ, ինչի շնորհիվ ս.թ. մարտի 30-ից Հայաստանում առաջարկում է իր հաճախորդներին նոր ծատայություն` վճարումներ հայկական դրամով:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է Rietumu Բանկի տարածաշրջանային մենեջեր Էլթոն Չաուսը, վճարային հանձնարարագիրը աշխատանքային օրերին  մինչեւ ժամը 16:00 ներկայացնելիս, վճարումը կկատարվի հաջորդ օրվա փոխարկման (կատարման) ամսաթվով:

Էլթոն Չաուսի խոսքերով, տարադրամերի տեսականու ընդլայնումը բանկը դարձնում է հարմարավետ սպառողների ավելի լայն շրջանակի, այսուհետ նաեւ` հայ հաճախորդների համար:

Rietumu Բանկի ներկայացուցչությունը գործում է Հայաստանում  2011 թ. նոյեմբերի կեսից:  Այս տարեսկզբին Մեդիամաքս-ին տված հարցազրույցում  Էլթոն Չաուսը նշել էր.

«Ներկայացուցչությունը չունի բանկային գործունեության լիցենզիա: Կան մի շարք իրավաբանական սահմանափակումներ, սակայն շարքային հաճախորդների համար էական տարբերությունը կլինի զուտ այն, որ նրանք հնարավորություն չեն ունենա մուտք անել եւ ստանալ կանխիկ դրամական միջոցներ, ինչը կանեին դասական բանկում: 

Մյուս կողմից, դրա համար նրանք կարող են պատվիրել վճարային քարտ եւ լիարժեք օգտվել քարտային բոլոր ծառայություններից` ստանալ գումար բանկոմատներից եւ վճարել գնումների դիմաց: Իսկ գումար քարտի վրա կարելի է գցել մեր օպերատիվ գործող ինտերնետ-բանկի օգնությամբ՝ փոխանցելով միջոցներ սեփական հաշվից, ինչը թույլ կտա մուծումներ կատարել աշխարհի ցանկացած կետից»:

Դիտում՝ 3970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW