Իրանը 50%-ով կավելացնի բնակչությանը տրամադրվող վճարները

26.03.2012 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Իրանի իշխանությունները կավելացնեն բնակչությանը տրամադրվող դրամական սուբսիդիաներն ավելի քան 50%-ով` ելնելով գնաճից եւ երկրի ազգային տարադրամի՝ ռիալի արժեզրկումից:

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, վկայակոչելով  Reuters-ը, լրացուցիչ 730 հազ. ռիալ (մոտ $60) կփոխանցվի երկրի բնակչության մեծ մասի հաշիվների վրա ամսական վճարների տեսքով: Սակայն այդ միջոցներից հնարավոր կլինի օգտվել միայն 2012թ. ապրիլ ամսից հետո, երբ կառավարությունը կկրճատի ստացողների մասնաբաժինը  երկրի բնակչության 90%-ից մինչեւ 80 %-ը:

Պարենի եւ վառելիքի նպաստների մոնետիզացիայի առաջին փուլը Թեհրանն իրականացրել է 2010 թվականի վերջին: Այն ժամանակ դա իրագործվեց բյուջեի ծախսերի կրճատման նպատակով:

Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հակառակորդները պնդում են, որ վճարները նպաստում են գնաճին: 2010 թվականի մոնետիզացիայից հետո վառելիքի գինն աճեց 3, ինկ գազինը՝ 5 անգամ: Չնայած դրան, Արժույթի միջազգային հիմնդրամը (ԱՄՀ) սատարել է Իրանի իշխանության քաղաքականությանը, որը նպաստում է վառելիքի տնտեսմանը եւ գնաճային ճմնշումների նվազեցմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, 2011թ. առաջին եռամսյակում Հայաստան են այցելել Իրանի 31 700 քաղաքացիներ (միայն մարտ ամսին` ավելի քան 25 000) նախորդ տարվա առաջին եռամսյակի 28 000-ի համեմատ:

Դիտում՝ 3278
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW