Ամերիաբանկը ներկայացնում է ավտովարկավորման հատուկ առաջարկ

10.03.2012 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը կանանց տոնի կապակցությամբ 2012 թվականի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ներկայանում է հատուկ առաջարկով ավտոմեքենաների ձեռք բերման վարկերի գծով:

Բանկն առաջարկում է վարկավորման առանձնահատուկ պայմաններ «Մուրան» (Nissan), «Կարկոմավտո» (Pegeout), «Մեգնա» (Renault), «Ֆորա» (Ford, Range Rover, Volvo) ընկերություններից մինչև 15 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա ձեռք բերողների համար:

Առաջարկվում է նվազագույն կանխավճար 8%-ի չափով, վարկի մարման 7տարի առավելագույն ժամկետ, վարկի տարեկան տոկոսադրույք 15%-ի չափով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով: 

Ամերիաբանկն ավտոմեքենա ձեռք բերելու համար տրամադրում է վարկեր թե՛ առաջնային և թե՛ երկրորդային շուկայից և համագործակցում է տասներեք ավտոսրահի հետ, որոնց շարքը գնալով ընդլայնվելու է: Բանկը հնարավորություն է ընձեռում նաև վարկը մարել ժամկետից շուտ` առանց տուգանքների կիրառման:

Դիտում՝ 2937

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW