ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն եւ Կասկադ Ինշուրանս-ը հայտնել են միավորվելու մտադրության մասին

24.02.2012 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ եւ Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերություններն այսօր հայտնել են միավորվելու մտադրության մասին:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հաղարդակցությունում, մասնավորապես, նշված է.

«Միավորման նպատակն է Հայաստանի ապահովագրական ոլորտում ստեղծել առավել մեծ, ֆինանսապես հզոր եւ կայուն ընկերություն:

Միավորման արդյունքում վերակազմավորված ընկերությունը կունենա աննախադեպ լայն ու բարելավված սպասարկումով գործակալական ցանց, բարձր որակավորում ունեցող, փորձառու ապահովագրական մասնագետների հմուտ թիմ եւ կոնսոլիդացված ֆինանսական կայուն հիմք:

Միավորման գործընթացը սկսված է եւ ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Գործարքի ընթացքը լրացուցիչ կլուսաբանվի սպասվող զարգացումներին համապատասխան»:

Դիտում՝ 5682

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW