Rietumu-ն բանակցություններ է վարում հայ հաճախորդների հետ եվրոպական կացության իրավունք ստանալու շուրջ

20.02.2012 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Rietumu բանկի առաջին փոխնախագահ Ռուսլան Ստեցյուկը Infox.ru մամուլի կենտրոնում կայացած օնլայն-կոնֆերանսի ընթացքում պատասխանել է Banks.am պորտալի հարցերին:

Կոնֆերանսի թեման էր «Լատվիական դուռ դեպի Եվրոպա` նոր հնարավորություններ առանց խնդիրների եւ պարտավորությունների»:

Rietumu բանկը տրամադրում է Լատվիայում կացության գործընթացի խորհրդատվություն եւ աջակցություն: Անցած տարի նոյեմբերին Rietumu բանկի տարածաշրջանային մենեջեր Էլթոն Չաուսը Banks.am-ին տված հարցազրույցում նշել էր.

«Լատվիական կացություն ստանալու ամենապարզ եւ արագ ձեւը սուբորդինացված ավանդն է, երբ ներդրողը լատվիական բանկ է ներդնում €300 հազ.` 5 տարի ժամկետով: Երկրորդ տարբերակն անշարժ գույքի ձեռքբերումն է Ռիգայում եւ մեծ քաղաքներում` սկսած €145 000-ից եւ շրջաններում` սկսած €72 000-ից, նաեւ ապառիկ, եւ երրորդը` բիզնեսի հիմնումը Լատվիայում»:
 
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսլան Ստեցյուկի պատասխանները
Banks.am-ի հարցերին:

- Անցած տարի նոյեմբերին Երեւանում բացվեց Ձեր բանկի ներկայացուցչությունը: Կարելի է ենթադրել, որ մինչ Հայաստան գալը Ձեր կողմից իրականացվել է տեղական շուկայի լուրջ մարքեթինգային ուսումնասիրություն: Հետաքրքիր է իմանալ, տեսա՞ք արդյոք հայկական շուկայում հավանական հաճախորդների, ովքեր պատրաստ են թակել «լատվիական դուռը» եւ մուտք գործել Եվրոպա:

- Իհարկե, Հայաստանում եւս ապրում են մարդիկ, ովքեր հետաքրքրված են Եվրոպայի, եվրոպական գործընկերների հետ բիզնեսով եւ որոնց համար այսպես թե այնպես արդիական է եվրոպական կացության իրավունքը, որն առաջարկում է Լատվիան: Մենք արդեն բանակցում ենք մեր որոշ հայ հաճախորդների հետ այս հարցի շուրջ:

- Հայաստանում Rietumu բանկը նախատեսում է տեղական բանկերի հետ համատեղ մասնակցել սինդիկացված վարկավորման ծրագրերին: Ունե՞ք  արդյոք նման փորձ հետխորհրդային երկրներում, որտեղ գործում են Ձեր բանկի ներկայացուցչությունները, որքանո՞վ է այն հաջողված: Կա՞ն արդեն կոնկրետ պայմանավորվածություններ հայկական բանկի/բանկերի հետ: 


- Այո, մենք արդեն ունենք նման դրական փորձ: Դա բավականին ստանդարտ գործողություն է յուրաքանչյուր բավականին խոշոր ունիվերսալ բանկի համար: Եվ այսօր մենք բաց ենք տվյալ հարցի շուրջ մեր հայ գործընկերների հետ բանակցությունների համար:

- Դիտարկու՞մ եք արդյոք հայաստանյան ներկայացուցչությունից` դուստր բանկի վերափոխվելու հեռանկարը:


- Մեզ` որպես միջազգային բիզնեսին ծառայելու գործում, առեւտրային գործարքներում եւ կապիտալներում մասնագիտացված բանկի համար, բավարար է եվրոպական բանկային լիցենզիան: Առավել եւս, որ մեր կողմից օգտագործվող տեխնոլոգիաները թույլ են տալիս որակով սպասարկել հաճախորդներին աշխարհի ցանկացած կետում: Այդ պատճառով դուստր բանկի բացման մասին մտահղացումը դեռեւս վաղաժամ է:

Դիտում՝ 6054
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW