Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 4-ին Կոնվերս բանկի “ՇԱՆՍ” ժամկետային ավանդի ակցիայի շրջանակում վիճակահանության միջոցով տեղի ունեցած երկրորդ խաղարկության արդյունքում 1 մլն դրամ ֆոնդը շահել են 6 ավանդատուներ:Ընդ որում, ավանդատուներից մեկը շահել է 750 հազար դրամ, մյուսները` 50 հազարական դրամ: Խաղարկությանը մասնակցում էին “ՇԱՆՍ” նոր ժամկետային ավանդի ակցիայի մեկնարկից՝ մայիսից մինչեւ սեպտեմբերի 30-ը ներդրած 251 ավանդատուներ: Առաջին խաղարկությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին, որին մասնակցել էին 46 ավանդատու:“Շանս” ժամկետային ավանդն էապես տարբերվում է մինչ այժմ բանկում գործող ավանդատեսակներից: Առանձնահատկությունն այն է, որ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածում եռամսյակը մեկ անգամ ավանդատուների միջեւ վիճակահանության միջոցով անցկացվում է խաղարկություն: Ընդ որում, այս խաղարկությանը մասնակցած յուրաքանչյուր 50 000 դրամ ավանդը շարունակելու է մասնակցել հետագա բոլոր խաղարկություններին` մինչեւ ավանդի ժամկետի ավարտը: Ավանդն ընդունվում է դրամով, 36 ամիս ժամկետով: Նվազագույն գումարը` 50 հազար դրամ: Յուրաքանչյուր խաղարկության արդյունքում շահում են 6 ավանդատուներ, իսկ շահումային ֆոնդը կարող է կազմել 1 մլն. դրամից ավելին: Մայիսից մինչ օրս այս ակցիայով գումարներ են ներդրել շուրջ 718 ավանդատուներ:Կոնվերս բանկում ներկայումս գործում են նաեւ նոր տեսակի “ԵՐԵՎԱՆ” ժամկետային ավանդի ակցիաները: Tweet Դիտում՝ 3278