Արարատաբանկը ավարվել է 2011 տարին 2.2 մլրդ դրամ զուտ շահույթով

20.01.2012 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011 թ-ին Արարատբանկի ակտիվներն աճել են 39%-ով կամ 24.7 մլրդ դրամով եւ կազմել 87.7 մլրդ դրամ, այսօր ասել է բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նրա խոսքերով, բանկի վարկային ներդրումներն անցյալ տարվա ընթացքում աճել են 51%-ով կամ 13 մլրդ դրամով, իսկ ֆիզանձանցից ներգրավված ժամկետային ավանդները՝ 45.7%-ով կամ 4.1 մլրդ դրամով:

Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է նաեւ, որ 2011-ին բանկում արձանագրվել է հաճախորդների 53% աճ, իսկ կապիտալի եւ ակտիվների շահութաբերության ցուցանիշները (ROE եւ ROA) կազմել են, համապատասխանաբար, 19.6% եւ 3%:

Դիտում՝ 2271

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW