Կոնվերս բանկը ամանորի տոն պարգևեց «Մարի Իզմիրլյան» մանկատան սաներին

29.12.2011 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկի կողմից կազմակերպված «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիայի շրջանակում բանկի  աշխատակիցներն ու հաճախորդները այցելեցին այսօր «Մարի Իզմիրլյան» մանկատուն եւ Ձմեռ պապիկի հետ  միասին նվերներ հանձնեցին  սաներին` մանկական հագուստ, ամսագրեր, գրենական պիտույքներ ու քաղցրավենիք :

Բացի այդ, բանկում բացված հաշվեհամարի և հանգանակության արկղում կուտակված գումարի հաշվին, որը  կրկնապատկվեց  բանկի կողմից,  մանկատան համար ձեռք բերվեց  կենցաղային տեխնիկա:

Երեխաներին ամանորի տոն պարգևեցին նաեւ  «Համազգային»  թատրոնի դերասանները, որոնք հատուկ հրավիրվել էին Կոնվերս բանկի կողմից:

20 օր տևած  բարեգործական ակցիան բացառիկ ակտիվություն էր առաջացրել բանկի հաճախորդների  և աշխատակցիների շրջանում:  Արդեն երկրորդ տարին է, ինչ   Կոնվերս բանկը  հանդես է գալիս այս  նախաձեռնությամբ, որի շրջանակներում  «Մարի Իզմիրլյան»  մանկատանը մատուցվում են  ամանորի հաճելի անակնկալներ:

Նվիրատվությունների համար  բանկի Երևանյան 5 մասնաճյուղերում` Գլխամաս, «Կենտրոնական», «Սայաթ-Նովա», «Արարատյան», «Մոսկովյան»  տեղադրված էին հանգանակության արկղեր, գործում էր հատուկ հաշվեհամար:

Դիտում՝ 4243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW