Երեւան: Մեդիամաքս: 2011 թվականի ընթացքում Հայաստանում արտադրվել է 1266 կգ ոսկի, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 30%-ով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ասել է, որ 2011թ. արդյունահանված հանքաքարը բնեղեն արտահայտությամբ կազմել է 20,2 մլն տոննա, որը մոտ 10 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Պղնձի խտանյութի արտադրությունը նույնպես աճել է 10 տոկոսով, մոլիբդենինը`15 տոկոսով, բազմամետաղային խտանյութի արտադրանքը` 9,2 տոկոսով, ցինկինը` 9,2 տոկոսով:Արմեն Մովսիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում հանքարդյունաբերության նպատակով օգտագործվում է 8,5 հազար հա` երկրի ընդհանուր տարածքի մոտ 0,3 տոկոսը:2011 թվականին տրվել է հանքարդյունահանման 45 լիցենզիա, որոնցից միայն 3-ը` մետաղական հանքարդյունահանման: Tweet Դիտում՝ 2012