“Ինտեր ՌԱՈ”-ն դադարեցնում է Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը

22.12.2011 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանյան “Ինտեր ՌԱՈ” ընկերությունը 2012թ. հունվարի 1-ից կդադարեցնի Հայկական ատոմակայանի /ՀԱԷԿ/ ֆինանսական հոսքերի կառավարումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այդ մասին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

“Ընկերության հետ բանակցելու եւ ֆինանսական կառավարման մեխանիզմը վերականգնելու մտադրություն մենք չունենք”,- ասել է նա:

Խոսելով “Ինտեր ՌԱՈ” ընկերության որոշման մասին` նախարարը նշել է, որ “մենք որեւէ խնդիր չենք տեսնում եւ դեռեւս չենք մտածում նոր կառավարչի ու կառավարման նոր մեխանիզմներ մասին”:

Դիտում՝ 4958

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW