Ամանորի նախաշեմին ՏՄՊՊՀ-ն գնային էական փոփոխություններ չի արձանագրել

21.12.2011 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր հայտարարել է, որ ամենօրյա մոնիտորինգի արդյունքում գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա նշել է, որ գնային աննշան տատանումներ են նկատվել ձվի շուկայում, ինչը բավարար չէ վարույթ հարուցելու համար:
 
“Գնագոյացման խնդիրները մեր տեսադաշտում են այնքանով, որքանով դրանք վերաբերում են շուկայի գերիշխող տնտեսվարողներին` խոշոր արտադրողներին, ներկրողներին եւ խոշոր սուպերմարկետներին”,-ասել է ՏՄՊՊՀ նախագահը:

2012թ.-ի ՏՄՊՊՀ աշխատանքային ծրագրում ներառվել են նաեւ պետական գնումների եւ մանրածախ առեւտրի ոլորտները:

Այս առիթով Արտակ Շաբոյանն ասել է, որ այդ ոլորտներում եւս կան չարաշահումներ եւ բիզնեսի զարգացմանը խոչընդոտող հակամրցակցային պայմանների սահմանափակումներ:

Դիտում՝ 1692

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW