Յունիբանկը տրամադրում է վարկ` ԿԱՍԿՈ ապահովագրության ձեւակերպման համար

20.12.2011 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հետ համատեղ մշակել է U-ԿԱՍԿՈ+ ծրագիրը, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով ձեւակերպել ավտոապահովագրություն:

Վարկը տրամադրվում է մինչեւ 600 հազար դրամ գումարով եւ նախատեսված է ԿԱՍԿՈ ապահովագրության կամ  ապահովագրական փաթեթի ձեռքբերման համար, որը ներառում է ԿԱՍԿՈ եւ բժշկական ապահովագրություն:

Վարկից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն բացասական վարկային պատմություն եւ հանդիսանում են 2001 թ-ից  հետո արտադրված արտասահմանյան, կամ 2006 թ-ից հետո արտադրված ռուսաստանյան մեքենաների տերեր: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, կանխավճարը` 0%, տոկոսադրույքը` 20-23% տարեկան: Ընդ որում, Յունիբանկի բոլոր հաճախորդների համար տոկոսադրույքը կազմում է 21%, իսկ  ավտովարկավորումից օգտվող հաճախորդների համար այն կկազմի` 20% տարեկան: Այսպես, եթե մեքենայի արժեքը կազմում է  $20 հազար, ապա վարկի գծով ամենամսյա վճարումները կկազմեն 15 300-ից  մինչեւ 22 900 դրամ:

U-ԿԱՍԿՈ+ վարկի ձեւակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ, մեքենայի տեխնիկական անձնագիր, ավտոմեքենայի սեփականության վկայական եւ հաշիվ-տեղեկանք ՌԵՍՈ ընկերությունից: Վարկի մարումը կատարվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների:

U- ԿԱՍԿՈ +  վարկը ձեւակերպած բոլոր հաճախորդներին Յունիբանկը որպես նվեր տրամադրում է ArCa Classic UNIBANK-RESO կոբրենդինգային քարտ, հաջորդ տարում վարկային գիծ բացելու եւ բանկի արտոնությունների ծրագրին մասնակցելու համար:

Յունիբանկում կարելի է ձեւակերպել նաեւ U-Insurance վարկային քարտը` ՌԵՍՈ ընկերությունում գույքի ապահովագրման համար:

Դիտում՝ 3842
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW