Յունիբանկը “Երեւան Սիթի” սուպերմարկետներում բացել է պրոմո-կետեր

19.12.2011 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Mobile Centre խանութ-սրահներում ներկայացված տեխնիկայի ապառիկ վաճառքը հաճախորդների համար ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը պրոմո-կետեր կբացի “Երեւան Սիթի” սուպերմարկետներում:

Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջաններում տեղակայված սուպերմարկետներում արդեն հաճախորդների սպասարկումն են սկսել բանկի երկու նոր պրոմո-կետերը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են Յունիբանկի կողմից առաջարկվող սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը եւ օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման եւ ներկայացման գործում:

“Mobile Centre” խանութ – սրահից բջջային հեռախոս կամ այլ տեխնիկա  ձեռք բերելու համար Յունիբանկը տրամադրում է U-Best Offer վարկը հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան:

Յունիբանկի պրոմո-կետերն աշխատում են նաեւ Orange-ի ցանցում, Նիքս, Ֆայն, Rich Comp, Iphone.am եւ MyNotebook.am խանութ-սրահներում:

Դիտում՝ 3260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW