Քննարկվել է հայկական բանկերի` Հոնկոնգի բորսայում IPO անցկացնելու հնարավորությունը

17.12.2011 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը հանդիպել է Հոնկոնգի գործարար եւ ընկերությունների համաշխարհային խմբի  (The Global Group companies) նախագահ Ջոնի Հոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հայաստանյան բանկային համակարգի ներդրումային հնարավորություններին:

Մասնավորապես, քննարկվել է Հայաստանի բանկային համակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները եւ հայկական բանկերի կապիտալի մեծացման նպատակով Հոնկոնգի ֆոնդային բորսայում IPO անցկացնելու հնարավորությունը:

Դիտում՝ 4425

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW