HSBC-ն The Banker-ի կողմից ճանաչվել է «Տարվա բանկը Հայաստանում»

02.12.2011 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ը  արժանացել է բրիտանական The Banker պարբերականի կողմից անցկացվող «2011 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա Բանկը Հայաստանում» մրցանակին:

Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի տնօրենների խորհրդի անդամ Մարկ Էմերսոնը, հայտնել են բանկում:

Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, նոր ծառայություններ, ինչպես նաեւ հետճգնաժամային փուլում փոքր եւ միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությունը չափանիշներով: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2011թ. դեկտեմբերյան համարում:

 «The Banker հեղինակավոր ամսագրի այս մրցանակը եւս մեկ անուղղակի վկայությունն է մեր ռազմավարության հաջողության. նպատակաուղղված ընդլայնողական քաղաքականություն, նորարարական ծառայությունների ներմուծում, կապիտալի եւ ռիսկերի արդյունավետ կառավարում, ծախսերի խիստ վերահսկում բոլոր ոլորտներում` ի շահ հաճախորդների եւ այլ շահառուների», - նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Դիտում՝ 7508
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW