Հայաստանյան մասնագետները կվերապատրաստվեն եվրոպական երկրների տարբեր կառույցներում

02.12.2011 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի միջեւ այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր նախարարության աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հուշագրի ստորագրումից հետո էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ համագործակցության շրջանակներում նախատեսվում է հայաստանյան մասնագետների վերապատրաստում եվրոպական երկրների տարբեր կառույցներում, մարդկային կարողությունների զարգացում:

Իր հերթին ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ասել է, որ ՄԱԿ-ը տասնյակ տարիներ համագործակցում է ՀՀ կառավարության հետ բարեփոխումներ իրականացնելու հարցում: “Արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր անձնակազմ”,- նշել է նա:

Դիտում՝ 1793

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW