Եւս երեք ընկերություններ կօգտվեն հարկային արտոնություններից

17.11.2011 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հետաձգել ԱԱՀ վճարման ժամկետը հայ-հոլանդական «Բիգա» ընկերության համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ սնկի աճեցմամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունը մտադիր է ընդլայնել իր ներդրումները եւս 1 մլն եվրոյով՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Մյուս որոշմամբ կառավարությունը թույլատրել է «Էկոտոմատո» ջերմոցային տնտեսություն իրականացնող ընկերությանը հետաձգել ԱԱՀ վճարման ժամկետը:
Տիգրան Դավթյանն ասել է, որ ընկերություն մտադիր է ընդլայներ իր գործունությունը` ներկրելով վարդերի սածիլներ:

Նույնատիպ արտոնություններ է ստացել նաեւ «Ասկե գրուպ» ընկերությունը, որը մտադիր է 7,3 մլրդ դրամի սարքավորումներ ներկրել: Նախարարն ասել է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում մետաղների ձուլմամբ զբաղվող ընկերությունը կստեղծի շուրջ 300 նոր աշխատատեղ:

Դիտում՝ 2033
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW