Ֆիլիպ Կոտլեր. \"Պատրաստ եմ հաղորդել իմ գիտելիքները ՀՀ երիտասարդներին ու գործարարներին\"
15.11.2011 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Երեւան: Մեդիամաքս: Պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերը պատրաստ է մարքեթինգի վերաբերյալ իր գիտելիքները մեծ հաճույքով հաղորդել Հայաստանի երիտասարդներին ու գործարարներին:
Այդ մասին ԱՄՆ-ի Հյուսիսարեւմտյան համալսարանի Ջոն Քելլոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի դասախոս Ֆիլիպ Կոտլերն ասել է այսօր Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Ընդգծելով, որ արդի աշխարհում մարքեթինգը, որպես հեռանկարային ուղղություն եւ գիտություն, չափազանց կարեւոր է շուկայական տնտեսություն վարող ցանկացած երկրի համար, Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում մարքեթինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն հիմնելու՝ Ֆիլիպ Կոտլերի նախաձեռնությունը, որի իրականացման դեպքում այն կարեւոր դեր կարող է ունենալ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: