ՎԶԵԲ-ը կարծում է, որ Հայաստանի բանկային հատվածի կոնսոլիդացման ժամանակն եկել է

08.11.2011 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի ներկայացուցչության ղեկավար Վալերիու Ռազլոգն այսօր ասել է, որ արդեն եկել է ժամանակը Հայաստանում բանկային հատվածի կոնսոլիդացման համար:

«Կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բանկերը պետք է պատասխանեն ժամանակակից մարտահրավերներին, պետք է ինովացիոն լինեն, իրենց ծառայությունները հասանելի գներով առաջարկեն եւ լայն մասնաճյուղային ցանց ունենան երկրի բոլոր մարզերում»,- ասել է Վալերիու Ռազլոգը: 

Նա ընդգծել է, որ կոնսոլիդացիան ոչ մի դեպքում չպետք է քայքայի մրցակցությունը բանկային հատվածում եւ չպետք է «պարտադրվի վերեւից», այլ բնական ձեւով լինի, հավելելով, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է բանկերին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել:

Դիտում՝ 5237

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW