«ՀՀ բանկերն այլեւս չեն կարողանա ինքնուրույնաբար վերագնահատել հիմնական միջոցները»

02.11.2011 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ բանկերն այլեւս չեն կարողանա ինքնուրույնաբար վերագնահատել հիմնական միջոցները:

Վարչապետն այդ մասին ասել է, հանդես գալով փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում:

«Բանկերի համար առկա է մեկ փոփոխություն, որը վերաբերում է հիմնական միջոցների վերագնահատմանը: Ի տարբերություն իրական հատվածի, բանկերն ունեին արտոնություն, այսինքն` կարողանում էին ինքնուրույնաբար վերագնահատել իրենց հիմնական միջոցները, որն ազդում էր շահութահարկի բազայի գնահատման վրա: Այսօր մենք բանկային համակարգի այդ արտոնությունը վերացնում ենք, եւ նրանք նույնպես պարտավոր են լինելու օգտվել մասնավոր մասնագիտացված կառույցների ծառայություններից», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 3409
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW