Երեւան: Մեդիամաքս: 2011-ի ընթացքում ՀՀ ֆինանսական օմբուդսմենի միջոցով սպառողներին հատուցվել է 32 մլն դրամ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացմանը» երկրորդ տարեկան կոնֆերանսում ասել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:Կոնֆերանսին մասնակցում են ֆինանսական համակարգի սպառողների շահերի պաշտպաններ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից:ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ 2 տարի առաջ ստեղծված ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը միակն է ԱՊՀ տարածքում, որն իրավասու է լուծել բոլոր ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքները, եւ գրասենյակի փորձը հաջողությամբ կարող է կիրառվել այն երկրներում: «Ֆինանսական հաշտարարի գրասենյակին ուղղվող բողոքների թիվը ներկայումս հասել է մոտ 1630-ի, կայացված որոշումների արդյունքում հաճախորդներին տրված հատուցումների ծավալն այս պահի դրությամբ կազմում է 89 մլն դրամ», - ասել է Արթուր Ջավադյանը:ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը նշել է, որ իրեն ուղղվող բողոքների ամենամեծ աճը գրանցվել է 2011թ. երրորդ եռամսյակում: «2011-ի ընթացքում գրասենյակի կողմից քննության առնված գործերի շուրջ 70%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների, ինչի արդյունքում նրանց հատուցվել է մոտ 32 մլն դրամ», - ասել է Փիրուզ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 5923