ՊրոԿրեդիտ Բանկում մեկնարկել է «Երիտասարդ բանկիրների ծրագիրը»

26.10.2011 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՊրոԿրեդիտ Բանկում այս տարի արդեն երկրորդ անգամ մեկնարկել է «Երիտասարդ բանկիրների ծրագիրը», որի նպատակն է աջակցել Հայաստանի բուհերում սովորող ուսանողներին եւ շրջանավարտներին իրենց կարիերան բանկային համակարգում սկսելու գործում:

«Երիտասարդ բանկիրների ծրագիրը» տեւում է 6 ամիս եւ նախատեսված է 21-25 տարեկան, ՀՀ բուհերի ավարտական կուրսերում սովորողների եւ շրջանավարտների համար՝ անկախ աշխատանքային փորձի առկայությունից, հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
 
20-25 մասնակիցներ ընտրվում են բանկի գործող կադրերի համալրման մրցութային կարգով եւ վարձատրվում են ծրագրի ողջ ընթացքում: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին տրվում են բանկային ոլորտում հիմնարար գիտելիքներ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկում:

Առաջին ծրագրի մեկնարկն այս տարվա հուլիսին էր, որին մասնակցեց 24 ուսանող:

Դիտում՝ 7108

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW