«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի շահույթը աճել է գրեթե 97 %-ով

13.10.2011 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2011-ի երրորդ եռամսյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ը ապահովել է վարկային պորտֆելի (վարկային գծերը ներառյալ) 2.4% աճ` մինչեւ 63.8 մլրդ դրամ:

Ինչպես այսօր Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ակտիվների կառույցում վարկային պորտֆելին (վարկային գիծը ներառյալ) բաժին է ընկել  74.6%: Ընդ որում` հաշվետու 9 ամիսների ընթացքում բանկի ընդհանուր ակտիվները աճել են 14.7%-ով` հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 85.5 մլրդ դրամ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդհանուր պարտավորությունները 2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 70.6 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 17.4%-ով, ընդհանուր կապիտալը կազմել է 14.9  մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 12.3 մլրդ դրամ: 9 ամիսների արդյունքում բանկի շահույթը մինչեւ հարկումը կազմել է 869.6 մլն դրամ` 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 96.6%-ով:

Դիտում՝ 3616

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW