Երեւան/Մեդիամաքս/. Անցած 10 տարիների ընթացքում Յունիբանկը դարձել է հայաստանյան ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը, ասել է բանկի համասեփականատեր եւ Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: “Երբ իմ գործընկեր Գեորգի Պիսկովի հետ միասին ստեղծում էինք Յունիբանկը, ընդամենը 7 հոգով էինք: Այսօր Յունիբանկն ունի ավելի քան 680 աշխատակից եւ 37 մասնաճյուղ: 10 տարիների ընթացքում բանկի ակտիվների ծավալն աճել է ավելի քան 60, կապիտալը` մոտ 10 անգամ”, - ասել է Գագիկ Զաքարյանը: Նա նշել է, որ բանկի հեռանկարային ուղղություններից են մանրածախ բիզնեսի զարգացումը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանումը: «Յունիբանկի հիմնադրման առաջին իսկ տարվանից բանկում աշխատող մասնագետները մինչ այժմ շարունակում են իրենց գործունեությունը բանկում, սակայն արդեն` ղեկավար պաշտոններում», - ասել է Գագիկ Զաքարյանը: Tweet Դիտում՝ 4111