ԲՏԱ Բանկը վարկեր է տրամադրում ապրանքների ներմուծման համար

03.10.2011 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. ԲՏԱ Բանկը գործարկել է առեւտրի ֆինանսավորման ծրագիր՝ փոքր եւ միջին բիզնեսին մինչեւ ապրանքների ներմուծումը ֆինանսավորելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում բանկը պարզեցված ընթացակարգով եւ մարման հարմար սխեմայով տրամադրում է վարկեր ապրանքների (շրջանառու միջոցների) ներմուծման համար՝ ներառյալ տրանսպորտային ծախսերը, հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:

Տրամադրվող վարկերի չափը 3 մլն-ից մինչեւ 20 մլն դրամ է, տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 8%-ից, իսկ մարման ժամկետը՝ մինչեւ 24 ամիս:

  

Դիտում՝ 4648

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW