Վաշինգտոնում կկայանա հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը

22.09.2011 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Վաշինգտոն` հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ Համաշխարհային Բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկումներ տեղի կունենան առեւտրի եւ ներդրումների, մրցակցության, հարկային վարչարարության բարեփոխումներին, ինչպես նաեւ էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ:  

ՀՀ պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Դիտում՝ 5191

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW