Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում սպասվում են «հեղափոխական փոփոխություններ», ասել է վարչապետը

22.09.2011 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Ցորենի առաջին վերարտադրությունից գյուղական տնտեսություններից արդեն հավաքվել է 2900 տոննա ցորեն, իսկ Ռուսաստանից ներկրված 1100 տոննա բարձրորակ էլիտար ցորենի սերմնացուն արդեն Հայաստանում է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Սա նշանակում է, որ 2012թ. մենք կունենանք ավելի մեծ աճ գյուղատնտեսությունում, նաեւ արտադրության աճ. մի կողմից կավելանա մշակվող հողերի ծավալը, մյուս կողմից՝ արտադրողականությունը: Սա լուրջ հեղափոխական փոփոխություն է մեր գյուղատնտեսությունում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:        

Վարչապետը հավելել է, որ ՀՀ գյուղնախարարությունն արդեն սկսել է Ռուսաստանից ներկրված ցորենի սերմնացուի բաշխումը` ըստ մարզերի:

Դիտում՝ 2142

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW