“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ բաժնետերերի փոփոխությունը կրում է տեխնիկական բնույթ

16.09.2011 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ բաժնետերերի փոփոխությունը կրում է զուտ տեխնիկական բնույթ եւ անց է կացվում միջխմբային վերակազմավորման շրջանակներում` կրճատելով բաժնետիրական խմբի օղակը:

Այս մասին այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում:

Ռուսական “ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ” ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը “Ինտերէներգո Բի Վի” ընկերությունից “ԻՆՏԵՐ ՌԱՕ Հոլդինգ Բի Վի” ընկերությանը փոխանցելու համար համաձայնություն տալու խնդրանքով: Վերջինիս բաժնետոմսերի 100 % անմիջական սեփականատերն է հոլդինգի գլխամասային ընկերությունը` “ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ” ԲԲԸ-ն:

Բաժնետերերի ձեռքբերողը եւ “ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ” ԲԲԸ-ն իրենց պատրաստակամությունն են հայտնել համապարտությամբ ստանձնելու ՀՀ կառավարության եւ “Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ” ընկերության միջեւ 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները:

Ս.թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության որոշման հիման վրա “ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ”-ը համաձայնություն կստանա վերը նշված պայմաններով: Կառավարության համաձայնությունից հետո ընկերությունը նաեւ պետք է ստանա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թույլտվությունը:

Դիտում՝ 4453
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW