Առէկսիմբանկն առաջարկում է «Տոնական» ավանդատեսակ՝ նվիրված անկախության 20-ամյակին

16.09.2011 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է նոր «Գազպրոմբանկ-Տոնական» ավանդատեսակը:

Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ավանդի նվազագույն չափը կազմում է 50 000 ՀՀ դրամ`13% տարեկան տոկոսադրույքով, 366 օր ժամկետով և տոկոսների ամենամսյա վճարմամբ, հայտնեցին բանկի մամլո ծառայությունում:

Ավանդատուների ցանկությամբ բանկը կարող է տրամադրել Maestro տեսակի միջազգային վճարային քարտեր` առանց սպասարկման վճարի և չնվազող մնացորդի, ինչպես նաև վարկային գիծ (միևնույն արժույթի գումարի 90%-ի չափով, ներդրված ավանդի +3,0% տոկոսադրույքով):

Դիտում՝ 7320
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW