Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նախարարներին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարին հստակ տեղեկություններ ներկայացնել իրենց ոլորտների հարկային բազաների վերաբերյալ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն ասել է, որ «մեր առջեւ խնդիր է դրված՝ 2012 թվականին էապես բարելավել հարկերի հավաքումը»։«Բոլորս պետք է գիտակցենք, որ դա միայն Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։ Կառավարության բոլոր անդամները պետք է պատասխանատու լինեն հարկերի հավաքման համար», - ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ, առաջին հերթին իրեն հետաքրքրում է էներգետիկայի ոլորտի վերլուծությունը, քանի որ դրանում աճ է կանխատեսվում։ Երկրորդ ոլորտը քաղաքաշինությունն է, երրորդը՝ տրանսպորտը եւ կապը, չորրորդը՝ առողջապահությունը, որտեղ ներդրվել է համաֆինանսավորման մեխանիզմը: Tweet Դիտում՝ 4506