Բնապահպանները պահանջում են դադարացնել Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը
08.09.2011 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է բնապահպան լրագրող Մարիամ Սուխուդյանը, շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, կառուցապատողները փորձում են փոխել Չիչխան գետի հունը:
«Այդ ջրվեժը, որն իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում, օգտագործվում է մասնավոր շահի համար»,- ասել է նա, նշելով, որ ՀԷԿ-ի կառուցումը սպառնում է թե ջրվեժի գոյությանը, եւ թե տեղանքի էկոհամակարգին:
Բնապահպանի տեղեկությունների համաձայն, նախագիծը իրականացնում է «Օհանյան ազգանունով մի մեծահարուստ»:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ Թռչկանի ջրվեժը կառավարության որոշմամբ ճանաչվել է բնության հուշարձան: Օրենսդրության համաձայն, բնության հուշարձանի տարածքում արգելված է որեւէ շինարարական աշխատանք իրականացնել:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: