Ամերիաբանկի քարտերի քանակի աճը տարեսկզբի համեմատ կազմել է 58.6%

10.08.2011 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը զգալիորեն ընդլայնել է սպասարկվող քարտերի քանակը` հասցնելով այն 22 606-ի:
Հուլիսի 31-ի դրությամբ քարտերի քանակի աճը տարեսկզբի համեմատ կազմել է 58.6%:

Բանկը մեծ ներդրումներ է կատարում բանկոմատների ցանցի ակտիվ ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս Երեւանում տեղադրված են բանկի ArCa, VISA, VISA Electron եւ MasterCard վճարային քարտեր սպասարկող 59 բանկոմատներ, մարզերում` 15, ԼՂՀ-ում`2:

Հուլիսի 31-ի դրությամբ Ամերիաբանկի քարտերով կանխիկ գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 59.9%-ով, իսկ կատարված գործարքների քանակը գրեթե կրկնապատկվել է` աճելով 92.5%-ով:

Տարեսկզբից բանկի քարտերով իրականացված կանխիկ եւ անկանխիկ գործարքների ծավալը կազմում է ավելի քան 26 մլրդ դրամ, որի 25.4%-ը կազմում են անկանխիկ գործարքները:

Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ առեւտրի եւ սպասարկման կետերում POS տերմինալների տեղադրման ուղղությամբ: Այժմ բանկի POS տերմինալների թիվը կազմում է 474, որը տարեսկզբի նկատմամբ աճել է մոտ 146%-ով:

Ամերիաբանկը իր քարտերի միջոցով զեղչեր տրամադրող առեւտրի եւ սպասարկման կետերի թիվը հասցրել է շուրջ 200-ի, իսկ զեղչերի մեծությունը` մինչեւ 40%:

Դիտում՝ 5599
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW