Երեւան/Մեդիամաքս/. Օգոստոսի 3-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ իջեցվել են հիմնական քարտատեսակների սպասարկման սակագները: Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունում, այսուհետ քարտերի սպասարկման միջնորդավճարները կկազմեն.- ArCa` 250 դրամ /ամսական/, նախկին 300 դրամի փոխարեն;- Visa Electron/Maestro ` 3600 դրամ /տարեկան/, նախկին 5000 դրամի փոխարեն;- Visa Gift ` 3000 դրամ /միանվագ/, նախկին 5000 դրամի փոխարեն;- Visa Classic/MasterCard Standard ` 6000 դրամ /տարեկան/, նախկին 10 000 դրամի փոխարեն;- Visa Gold/MasterCard Gold ` 18 000 դրամ /տարեկան/, նախկին 25 000 դրամի փոխարեն;- Visa Business ` 15 000 դրամ /տարեկան/, նախկին 25 000 դրամի փոխարեն:Բանկի կողմից թողարկվող բոլոր Visa և MasterCard տեսակի քարտերը չիպային են, ինչը ապահովում է այս քարտերով կատարված գործառնությունների անվտանգության բարձր մակարդակ: Tweet Դիտում՝ 11284