Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում կներկայացնի իր նոր Marketing 3.0 հայեցակարգը

02.08.2011 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Մարքեթինգի միջազգային “գուրու” Ֆիլիպ Կոտլերը նոյեմբերի 10-ին եւ 11-ին Երեւանում կներկայացնի իր նոր` Marketing 3.0 հայեցակարգը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում. 11.11.11» նախագծի ղեկավար Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ Marketing 3.0 հայեցակարգը առաջին անգամ է ներկայացվելու ԱՊՀ տարածքում:

Ֆիլիպ Կոտլերը Հայաստան կայեցելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

«Կոտլերի մարքեթինգի տեսությունն իրենց զարգացման ընթացքում կիրառել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սինգապուրը եւ Ինդոնեզիան», - նշել է Արմեն Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ մինչեւ Ֆիլիպ Կոտլերի այցը կանցկացվեն հեռուստահաղորդումների շարք, մասնագիտական դասընթացներ եւ սեմինարներ հայաստանյան եւ տարածաշրջանի մասնագետների, գործարար համայնքի եւ ուսանողների համար, ինչպես նաեւ մրցույթներ, որոնց մասին տեղեկատվությունը վաղվանից հասանելի կլինի www.kotler.am կայքում:

Նոյեմբերի 7-ից 12-ը Երեւանում կանցկացվի միջազգային «Մարքեթինգային շաբաթ», որի շրջանակներում կկայանա մարքեթինգի նորագույն գործիքների ցուցահանդես եւ թեմատիկ կոնֆերանս:

Ֆիլիպ Կոտլերի այցից հետո Հայաստանում նախատեսվում է բացել  նրա անվան մարքեթինգի եւ մենեջմենթի գերազանցության կենտրոն (Philip Kotler\'s Excellence Center):


Դիտում՝ 8597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW