Երեւան: Մեդիամաքս: 2011թ-ը Հայաստանն ամփոփելու է բարձր` 8-9% գնաճով, այսօր Երեւանում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Բագրատ Ասատրյանն ասել է, որ միջազգային գների նվազումը, մասնավորապես, վերջերս տեղի ունեցած հացահատիկի գների 20%-անոց անկումը, չի ազդում հայաստանյան գների վրա՝ հաշվի առնելով տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը: «Հայաստանի տնտեսության աճն ամենեւին տպավորիչ չէ. այսպիսի տեմպերով մենք կհասնենք նախաճգնաժամային մակարդակին միայն 2013 թ-ին, իսկ տարվա արդյունքներով տնտեսական աճը կկազմի մոտ 4%»,- ասել է Բագրատ Ասատրյանը:Անդրադառնալով արժութային քաղաքականությանը` Բագրատ Ասատրյանն ասել է, որ իշխանություններն շարունակում են անհեռանկար քաղաքականությունը, այն է` վաճառում են պահուստային միջոցները: «Արտաքին պահուստները 2010թ. դեկտեմբերին կազմում էին $1 մլրդ 865 մլն, իսկ ապրիլի վերջին՝ արդեն $1 մլրդ 765 մլն: Ստացվում է , որ $100 մլն դոլար է վաճառվել արտարժութային վիճակում համեմատական կայունություն պահպանելու համար»,- ասել է ԿԲ նախկին նախագահը: Tweet Դիտում՝ 7398